Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Այհան Բիլգենին

26 Սեպտեմբեր, 2020 19:13
Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Այհան Բիլգենին

Թուրքիայում իրավապահաները ձերբակալել են ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում սեպտեմբերի 25-ի առավոտյան Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են Բիլգենի տուն։

Խուզարկման աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքապետին զրահամեքենայով տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին