Կարևոր իրադարձություններ

Լիբանանի նորանշանակ վարչապետը հրաժարական է ներկայացրել

26 Սեպտեմբեր, 2020 18:59
Լիբանանի նորանշանակ վարչապետը հրաժարական է ներկայացրել

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա Ադիբը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Al Arabiya-ին։

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը լքում է վարչապետի պաշտոնը, քանի որ քաղաքական դաշինքները չեն կատարել իր պայմանը՝ չեն հրաժարվել կառավարության ձևավորման գործընթացի քաղաքականացումից։

Նա հավելել է, որ երկրում բարձրագույն ղեկավարության ձևավորման շուրջ քաղաքական կոնսենսուս այլևս գոյություն չունի:

Հիշեցնենք, որ Ադիբը վարչապետի պաշտոնում նշանակվել էր օգոստոսի 31-ին, սակայն չկարողացավ նոր կառավարություն ստեղծել։

 

Լրահոս

Դիտել ավելին