Կարևոր իրադարձություններ

Երևանում 38-ամյա վարորդը «Ջորիով» վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին, վերջինս, ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է

26 Սեպտեմբեր, 2020 18:45
Երևանում 38-ամյա վարորդը «Ջորիով» վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին, վերջինս, ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 08։30-ի սահմաններում 38-ամյա Օհանջան Մ-ն իր վարած ВАЗ 210130 մակնիշի ավտոմեքենայով Ներքին Շենգավիթ 12 փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 63-ամյա Արամայիս Վ-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Արամայիս Վ-ն, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին