Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    575,5
    587,5

  • RUB

    6,25
    6,5

Կարևոր իրադարձություններ

Վրաերթ Ագաթանգեղոսի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է

26 Սեպտեմբեր, 2020 18:18
Վրաերթ Ագաթանգեղոսի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17։25-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի շենքի մոտակայքում, նկատել է վրաերթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոզա Ա․, ծնված 1993 թ․) վրաերթի է ենթարկել Մարինե Ի․-ին (ծնված 1999 թ․)։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին