Կարևոր իրադարձություններ

Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին

26 Սեպտեմբեր, 2020 17:45
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին

Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում շարունակվող քաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների կողմից ընդդիմության նկատմամբ հետևողական հարձակումների կապակցությամբ: Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան »-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ սեպտեմբերի 25-ին կալանավորվել է: Քաղաքական նպատակներով իրականացվող այս հետապնդումը վկայում է օրենքի իշխանության մտահոգիչ հետընթացի, խոսքի և արտահայտվելու իրավունքի, Հայաստանում ընդդիմության գործունեության ազատ իրակացմանն ուղղված խախտումների մասին: Այս գործողությունները վտանգի տակ են դնում Հայաստանում ժողովրդավարության ընթացքը և զրոյացնում վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:
«Բարգավաճ Հայաստան » կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս իշխանությունների կողմից թիրախավորվում է քաղաքական նպատակներով : :
Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նրա ղեկավարին և իշխանությունների կողմից թիրախավորվող մեր մյուս գործընկերներին: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Հայաստանում ծավալվող իրադարձություններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին