Կարևոր իրադարձություններ

Շիրակիում կորոնավիրուսի տարածման ակտիվություն է նկատվում

26 Սեպտեմբեր, 2020 16:20
Շիրակիում կորոնավիրուսի տարածման ակտիվություն է նկատվում

Armenpress.am—ը գրում է․ 

Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում: Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Լեյլի Ասլանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրել է՝ վերջին 2-3  օրերին որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է, բայց այդ թվերն անհանգստացնող չեն:

«Անշուշտ, սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ»,- նշել է Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ մարզում 53 դպրոցի 2520 աշխատակից է նմուշառվել, նրանցից թեստի դրական ցուցանիշ է ունեցել 31-ը:

Այս  պահին ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսով  պայմանավորված հեռավար ուսուցման են անցել Ախուրյանի 2-րդ դպրոցում և Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցում՝ 1 դասարան։

Շարունակությունը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին