Կարևոր իրադարձություններ

Նոր Նորքի ոստիկանները կանխել են գողությունը

26 Սեպտեմբեր, 2020 15:30
Նոր Նորքի ոստիկանները կանխել են գողությունը

ՀՀ ոստիկանությունը հայտնում է Նոր Նորքի ոստիկանների կողմից գողություն կանխելու մասին:

 

Սեպտեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի տանը գող կա: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը Գյուլիքեխյան փողոցի նշված շենքում հայտնաբերեց և, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեց 34-ամյա մի տղամարդու:

 

Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանից փորձել է կատարել գողություն, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Գեղարքունիքի մարզում բնակվող բնակարանատիրոջից ընդունվել է հաղորդում:
34-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին