Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իտալիայում կհանդիպի Հռոմի Պապի հետ

26 Սեպտեմբեր, 2020 13:41
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իտալիայում կհանդիպի Հռոմի Պապի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 26-ին հայրապետական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին»,-տեղեկացրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը

 

Լրահոս

Դիտել ավելին