Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

26 Սեպտեմբեր, 2020 13:00
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, սեպտեմբերի 26-ին, ժամը 09։55-ին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում գտնվող «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին քաղաքացին մոլորվել է։ 

 Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները հայտնաբերել են Վաղինակ Դ.-ին (ծնված 1973 թ․) և ուղեկցել դեպի հարազատները։

 

Լրահոս

Դիտել ավելին