Կարևոր իրադարձություններ

Շատ ուրախ եմ Ռոյսի համար

17 Հոկտեմբեր, 2015 15:28
Շատ ուրախ եմ Ռոյսի համար

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Մայնցի» նկատմամբ տարած հաղթանակը Բունդեսլիգայի 9-րդ տուրում (2:0):

 
Հիշեցնենք, որ դորտմունդցիների երկրորդ գոլը խփել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
 
«Բարդ հանդիպում ստացվեց, քանի որ «Մայնցն» ուժեղ թիմ է։ Մրցակիցը գործում էր բավականին ջանասիրաբար եւ մեզ համար խնդիրներ ստեղծեց։ Բոլորը նկատեցին, որ վերջին հանդիպումների անհաջողություններն ազդել են թիմի վստահության վրա։ Սակայն պահեր հիանալի էինք խաղում եւ լավ պահեր էինք ստեղծում։
 
Շատ ուրախ եմ Ռոյսի համար։ Նա չիրացրեց 11 մետրանոց, սակայն խփեց առաջին գոլը, որից հետո մեզ համար ավելի հեշտ էր»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
 

Լրահոս

Դիտել ավելին