Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիներն իրենց բակերում խրամատներ են փորել

26 Սեպտեմբեր, 2020 10:25
Ադրբեջանցիներն իրենց բակերում խրամատներ են փորել

Քաղաքագետ Վահագն Սարոյանը գրում է. 

«Ադրբեջանի սահմանային գյուղերում պարտադրում են բնակչությանը որպեսզի իրենց բակերում խրամատներ փորեն: Աղդամի շրջանում «Ազադլիգը» ռեպորտաժ է պատրաստել, որում երևում է, թե բնակիչները իրենց բակերում ինչպես են խրամատներ փորել:

Սա հիշեցնում է այն փաստը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական զինուժը հրետանին տեղակայել էր գյուղերի մեջ, որպեսզի պատասխան կրակով թիրախավորվեն նաև գյուղերը: Այսօր արդեն այնտեղ փորվում են խրամատներ, բնականաբար, ոչ բնակչության անվտանգության համար, քանզի վտանգի պարագայում խաղաղ բնակչությանն էվակուացնում են:

Ենթադրելի է, որ սա ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործելու է, Հայաստանին հերթական անգամ ագրեսորի դիրքերից ներկայացնելու, իբրև «հարձակումներից» պաշտպանվելու համար և այլն, իսկ մյուս կողմից չի բացառվում, որ Ադրբեջանը ինչ-որ գործողություններ է պլանավորում կրկին անգամ թիրախավորելով իր բնակչությանը>:

Նա նաև տեղադրել է «Ազադլիգի» հղումը (տեսանյութը դիտել 5:30 րոպեից):

 

Լրահոս

Դիտել ավելին