Կարևոր իրադարձություններ

Էներգախնայողության մեր ներուժն ու ձեռնարկվող քայլերը. «Հայաստանի Հանրապետություն»

26 Սեպտեմբեր, 2020 09:40
Էներգախնայողության մեր ներուժն ու ձեռնարկվող քայլերը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

«Էներգախնայողությունն աշխարհում վաղուց էներգիայի նոր աղբյուր է համարվում: Նախորդ դարի վերջին տասնամյակներում էներգախնայողության համաշխարհային առաջավոր փորձը ցույց տվեց, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգակիրների ծախսի 30-40 տոկոսը, իսկ վառելիքի տնտեսումը 2-3 անգամ էժան է, քան համարժեք քանակությամբ վառելիքի արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին: Միջազգային էներգետիկական գործակալության տվյալների համաձայն` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դրամական միավոր ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան այն գումարը, որը ծախսվում է էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար:

ՀՀ կառավարությունն էլ վաղուց արդեն առաջնային է համարում էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման եւ շրջակա միջավայրի վրա, ինչպեսեւ` կլիմայի գլոբալ տաքացման բացասական ազդեցության նվազեցման միջոց:

Ի դեպ, Համաշխարհային բանկն ուսումնասիրել է տնտեսապես եւ ֆինանսապես կենսունակ էներգախնայողության ներուժ ունեցող ոլորտները, իրացման խոչընդոտները եւ միջոցառումներ  առաջարկել` դրանք հաղթահարելու համար: Ըստ այդ ուսումնասիրության, Հայաստանը էներգախնայողության մեծ ներուժ ունի: Այն է` էներգախնայողության մեջ ներդրումները կարող են բերել տարեկան 1 ՏՎտժ էլեկտրաէներգիայի խնայողության, որն էլ համարժեք է շուրջ 600 մլն խմ բնական գազի։

Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում էներգախնայողության ուղղությամբ…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին