Կարևոր իրադարձություններ

Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է․ «Ժողովուրդ»

26 Սեպտեմբեր, 2020 09:15
Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Սնանկության դատարանում նոր զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Սնանկության դատարան, ինչի արդյունքում քրեական գործեր էին հարուցվել երկու դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ: Սակայն այդքանով Սնանկության դատարանի շուրջ կատարվող իրադարձությունները չավարտվեցին: Այս կառույցի դատավորները շարունակում են մնալ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Եվ հիմա, կարծես թե, Սնանկության դատարանի հեղինակությունը վտանգված է, եւ հենց դա է պատճառը, որ այդ դատարանի շատ դատավորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դիմումներ են գրում ՝ այլ դատարաններ տեղափոխվելու խնդրանքով: Առաջիկայում ականատես ենք լինելու նաեւ այլ դատարանների դատավորների, որոնք համակարգից ազատման դիմումներ են ներկայացնելու:

Հիշեցնենք, որ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու եւ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Արա Կուբանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին