Կարևոր իրադարձություններ

Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են․ «Ժողովուրդ»

26 Սեպտեմբեր, 2020 08:47
Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է, կրճատվել են ինչպես գործարքները, այնպես էլ նվազել են գները։ Այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։ Գործարքները նվազել են նաեւ նախորդ ամսվա համեմատ, ինչը շատ ավելի վատ միտում է։

Օգոստոսին Հայաստանում ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան հուլիսին։ Գործարքները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ Եթե հուլիսին, 2019թ. հուլիսի համեմատ, գործարքները նվազել էին շուրջ 16 տոկոսով, ապա օգոստոսին նվազումը հասել է 27 տոկոսի։ Բնակարանային շուկայում գործարքների անկումը շարունակում է պահպանվել նաեւ Երեւանում։ Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին