Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելել սև և գունավոր մետաղի ջարդոնի, թափոնի արտահանումը. «Հայաստանի Հանրապետություն»

26 Սեպտեմբեր, 2020 08:07
Կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելել սև և գունավոր մետաղի ջարդոնի, թափոնի արտահանումը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

«Կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելել սև և գունավոր մետաղի ջարդոնի, թափոնի արտահանումը: Սահմանափակումը վերաբերում է նաև ԵԱՏՄ երկրներին, ինչն ամրագրված է միության միջպետական հարաբերությունները կանոնակարգող համաձայնագրերում: 

Մասնավորապես, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածը նախատեսում է ապրանքների առևտրի սահմանափակումների կիրառման իրավունք, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման համար: Որոշման ընդունման նպատակը տեղական արտադրության պաշտպանությունն է, դրա համար ռազմավարական նշանակության հումքային բազայի ապահովումը: Այն կխթանի նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը: Այս որոշման ընդունումն առանձնակի կարևորություն ունի նաև ռազմարդյունաբերության առումով, որը Հայաստանում  էական տեմպերով  է աճում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին