Կարևոր իրադարձություններ

12 կազմակերպությունում 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք է հայտնաբերվել․ ՍԱՏՄ

25 Սեպտեմբեր, 2020 21:37
12 կազմակերպությունում 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք է հայտնաբերվել․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի հրամանով՝ սեպտեմբեր ամսվա վերջին երկու շաբաթների ընթացքում պետական վերահսկողության գործողություններ են իրականացվել ալկոհոլային խմիչքների շուկայում: Հանրապետության ողջ տարածքում անցկացվել է 321 դիտարկում։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

Արդյունքում 229 տնտեսավարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91 կազմակերպությունում բացահայտվել է սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտում:

Մասնավորապես՝ 
50 տնտեսավարողի մոտ հայտնաբերվել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, որոնց վաճառքը կասեցվել է:

12 կազմակերպությունում հայտնաբերվել է ընդհանուր թվով 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք, որի իրացումը կասեցվել է, խմբաքանակը՝ ոչնչացվել:

7 տնտեսավարող փոխել է ոլորտի գործունեությունը, 5-ը՝ դադարեցրել, 1 իրացման կետ չի աշխատել:

16 տնտեսավարողի մոտ դիտարկումները դեռ շարունակվում են:

«ՍԱՏՄ-ն կոչ է անում է քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց, հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է և հորդորում՝ ցանկացած սննդամթերքի ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացում կամ շրջանառություն նկատելու-հայտնաբերելու դեպքում զանգահարել տեսչական մարմնի թեժ գծին 010206040 և 012906090 հեռախոսահամարներով»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին