Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արծվանիստ գյուղում․ այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր

25 Սեպտեմբեր, 2020 21:22
Հրդեհ Արծվանիստ գյուղում․ այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:38-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արծվանիստ գյուղի 21-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին