Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը․ ինչ պաշտոն կստանա պատգամավորը

25 Սեպտեմբեր, 2020 20:21
Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը․ ինչ պաշտոն կստանա պատգամավորը

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը առաջիկա օրերին վայր կդնի մանդատը։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը։

Աղբյուրի տեղեկություններով, նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, ինչպես նաեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ 

Ի դեպ, 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար՝ Ուլիխանյանը զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Պետական վերահսկողական ծառայությունը վարչապետին կից կառույց է և ստուգումներ է իրականացնում տարբեր կառույցներում։ 

Մանրամասները՝ սկզբանղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին