Կարևոր իրադարձություններ

ՍԴ անդամները թույլ չտվեցին, որ ՍԴ նախագահ ընտրվի քաղաքական կոնյուկտուրայի ու պայմանավորվածությունների արդյունքում․ Արման Բաբաջանյան

25 Սեպտեմբեր, 2020 19:36
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
ՍԴ անդամները թույլ չտվեցին, որ ՍԴ նախագահ ընտրվի քաղաքական կոնյուկտուրայի ու պայմանավորվածությունների արդյունքում․ Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սահմանադրական դատարանը քիչ առաջ ավարտված աշխատակարգային նիստում տապալեց Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանին ՍԴ նախագահի պաշտոնում ընտրելու ստվերային սցենարը։

Սահմանադրական դատարանի անդամները, ինչպես հույս էի հայտնել ավելի վաղ, օգտագործեցին ժողովրդավարության պաշտպանության իրենց հնարավորությունը և թույլ չտվեցին, որ ՍԴ նախագահ ընտրվի քաղաքական կոնյուկտուրայի ու պայմանավորվածությունների արդյունքում։

Ուզում եմ հավատալ, որ Սահմանադրական դատարանի անդամները կպահպանեն իրենց վճռականությունը, չեն նահանջի սկզբունքային դիրքերից և նույն ոգով կապահովեն առաջիկա 10 օրերի ընթացքում կայանալիք ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլը։

Ժողովրդավարական Հայաստանում Ո՛Չ սստվերային պայմանավորվածություններին ու քաղաքականությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին