Կարևոր իրադարձություններ

Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

25 Սեպտեմբեր, 2020 18:55
Հանրապետության նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին,Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։

Օրենքների թվում են՝  

«Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը,

«Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը,

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը,

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքներով ծանուցման ենթակա գործունեության տեսակները լրացվում են գործունեության նոր տեսակով՝ խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի գործունեության տեսակով, որի իրավունքի ձեռք բերման համար սահմանվում է տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով տարեկան պետական տուրք, ինչպես նաև մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50, իսկ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների համար 25 հազար դրամ տարեկան պետական տուրք:

 

Լրահոս

Դիտել ավելին