Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանը հրապարակել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուների անունները

25 Սեպտեմբեր, 2020 18:04
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյանը հրապարակել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թեկնածուների անունները

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․    

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացավ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

Հանձնաժողովի անդամները քննարկեցին 13 թեկնածուների ներկայացրած ծրագրերը, և որոշում ընդունվեց թեկնածուներից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։ Այդ թեկնածուներն են՝

Հովհաննես Թովմասյան,
Հովհաննես Մովսիսյան,
Արմեն Սարգսյան,
Ռուդիկ Տեր–Գալստյան»։

 

Լրահոս

Դիտել ավելին