Կարևոր իրադարձություններ

Պտղունք համայնքում տներ են այրվել․ գյուղապետը մանրամասներ է ներկայացնում

25 Սեպտեմբեր, 2020 16:29
Պտղունք համայնքում տներ են այրվել․ գյուղապետը մանրամասներ է ներկայացնում

Երեկ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի տներից մեկում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվել է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։

Պտղունք համայնքի ղեկավար՝ Կարապետ Արթենյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեպքին, ասաց, որ այժմ հետաքննիչներ են աշխատում․ ով մեր հարցին՝ պարզվե՞լ է արդյոք հրդեհի առաջացման պատճառն ասաց․«Հիմա ոչինչ ասել չեմ կարող, կամ հոսանքից է եղել կամ գազից, ընտանիքներ կան ովքեր բալոնով գազ են օգտագործել, հիմա հետաքննիչները աշխատում են, դեռ վերջնական եզրակացություն չկա»։

Հարցին, թե այժմ որտե՞ղ են գտնվում տուժածները, գյուղապետը պատասխանեց․«Բոլոր մարդիկ իրենց հարազատների տանն են՝ գյուղում, ոչ ոք չի գնացել, կարծեմ՝ մեկ ընտանիք է գնացել Փարաքար իրենց բարեկամի տուն։ Դրսում ոչ ոք չի մնացել»։

Հետաքրքրվեցինք՝ հաշվարկվել է արդյո՞ք վնասի չափը, համայնքի ղեկավարն ասաց․ «Դեռ ոչ։ Գրությունը գնացել է մարզպետարան, կստեղծվի հանձնաժողով։ Հիմա աշխատում են ԱԻՆ հետաքննիչները, հանձնաժողովը կսեղծվի մարզպետարանում, կգան կուսումնասիրեն, կհաշվարկվեն, այդ ամենը կներկայացնենք կառավարությանը։

Ճշտող հարցին՝ մարդիկ փոխհատուցում կստանա՞ն իրենց կրած վնասի համար Արթենյանն ասաց․ «Դեռ ես չգիտեմ ինչ ընթացք կլինի, ինչ կարգավիճակ կունենա, բայց այդ ուղղությանբ աշխատանքներ տարվում են»։

 

Լրահոս

Դիտել ավելին