Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանը Լոռու մարզում է

25 Սեպտեմբեր, 2020 16:35
Ռոմանոս Պետրոսյանը Լոռու մարզում է
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։
 
«Հայանտառ» ՊՈԱԿ֊ի Վանաձորի անտառտնտեսությունում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Պետրոսյանը մասնավորապես ընդգծել է, որ անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել իսնտիտուցիոնալ հենքի վրա։
 
Նախարար Պետրոսյանն իր անհանգստությունն է հայտնել առկա իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նախկին շրջանում որդեգրված գործելաոճն անընդունելի է և արմատական փոփոխություններն անտառկառավարման ոլորտում այլընտրանք չունեն։
 
«Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ» ֊ եզրափակել է նախարար Պետրոսյանը։
 
Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանը, ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ֊ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և Վանաձորի անտառտնտեսության ղեկավար կազմը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին