Կարևոր իրադարձություններ

Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզում. գյուղապետի մասնակցությամբ 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների և ոստիկանների վրա. վիրավորների մեջ են Գավառի և Սևանի ոստիկանապետերը

25 Սեպտեմբեր, 2020 15:17
Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Գեղարքունիքի մարզում. գյուղապետի մասնակցությամբ 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների և ոստիկանների վրա. վիրավորների մեջ են Գավառի և Սևանի ոստիկանապետերը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 24-ի, մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները և, ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գևորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը և նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։

Դրա արդոյւնքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաև Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը և Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Փաստի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստավում։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին