Կարևոր իրադարձություններ

Տեղի ունեցածի խորքային պատճառների մասին իհարկե գիտեմ. Արման Բաբաջանյանը՝ Գայանե Աբրահամյանի մանդատը վայր դնելու մասին

25 Սեպտեմբեր, 2020 14:36
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Տեղի ունեցածի խորքային պատճառների մասին իհարկե գիտեմ. Արման Բաբաջանյանը՝ Գայանե Աբրահամյանի մանդատը վայր դնելու մասին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը գործող Ազգային ժողովի ոչ միայն իշխանական, այլև ողջ խորհրդարանի կարևոր արժեբանական անկյունաքարերից է։ Տեղի ունեցածի խորքային պատճառների մասին իհարկե գիտեմ, բայց հուսամ նրան դռան տեղը ցույց տված իր գործընկերները հասկանում են, թե ինչի հետ են խաղում։
Մի արեք, թույլ մի տվեք․․․
Ուզեք կամ ոչ՝ Հայաստանի ներքին և արտաքին ամրությունը, պետականության դիմադրողունակությունը ձեզնից է կախված։
Մի կոտրվեք, մի սասանվեք, մի տրոհվեք․․․
Հայաստանն ավելիին է արժանի։
Արժանի մնացեք/մնանք Հայաստանին․․․»

 

Լրահոս

Դիտել ավելին