Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ․ թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, և կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։
Ապրանքների ցանկը ներկայացված է այստեղ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումներով հաստատված ցանկ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ | Ապրանքի անվանումը |
1702 30 500 0, 2828 90 000 0, | Ապրանքներ, որոնք օգտագործվում են դեղամիջոցների արտադրության համար |
2526 20 000 0 | Տալկ `դիմակների և ձեռնոցների արտադրության համար |
2905 12 000 0, |
Ապրանքներ, որոնք օգտագործվում են ախտահանիչ միջոցների արտադրության համար |
3002 | Պատվաստանյութեր, ախտորոշիչ հավաքածուներ |
3005 | Վիրակապեր, բամբակ, թանզիֆ և նմանատիպ ապրանքներ |
3808 94 | Հակավիրուսային ախտահանիչ միջոցներ |
3822 00 000 0 | Ախտորոշիչ կամ լաբորատոր ռեակտիվներ |
3904 40 000 0, |
Ապրանքներ, որոնք օգտագործվում են բժշկական նշանակության ձեռնոցների և անձնական պաշտպանության միջոցների արտադրության համար |
3917 | Խողովակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` բժշկական նպատակների համար օգտագործվող |
3920 99 590 0, | Պարաֆինային ժապավեն, Parafilm թաղանթ` լաբորատոր պլաստմասե սպասքի փակման և հերմետիզացման համար |
3923 10 000 0, | Կոնտեյներ՝ բժշկական թափոնների անվտանգ հավաքման և ոչնչացման համար |
3923 21 000 0, 3923 29 | Պարկեր` կենսաբանական վտանգավոր թափոնների տեղափողման համար |
3923 30, | Սրվակներ և տարաներ ախտահանիչ միջոցների համար |
3923 50 900 0 | «ֆլիփ-թոփ» կափարիչներ» |
3926 | Բախիլներ |
3926 20 000 0, |
Պաշտպանիչ հագուստ և հագուստի պարագաներ ու ձեռնոցներ |
3926 90 970 9 | Մեկուսացնող խցիկ` հիվանդների տեղափոխման համար |
4202 99 000 0 | Լաբորատոր թերմոպայուսակ |
6307 90 | Շնչառական դիմակներ և ռեսպիրատորներ |
7613 00 000 0 | Dewar-ի տարա |
8418 40 200 8 | Բժշկական սառցարաններ |
9004 90 | Պաշտպանիչ ակնոցներ |
9018 19 | Պուլսօքսիմետր |
9018 31, 9018 32 | Ներարկիչներ, ասեղներ, կաթետերներ, կանյուլներ և համանման գործիքներ |
9018 90 500 1 | Համակարգեր՝ արյան վերցման ու փոխներարկման, արյան փոխարինիչների և ինֆուզիոն լուծույթների համար |
9022 14 000 0 | Բժշկական նշանակության սարքավորումներ |
9402 90 000 0 | Հիվանդի տեղափոխման պատգարակ |
9616 10 100 0 | Հիգիենիկ նպատակների համար նախատեսված փաշեցիրներ |
9616 10 900 0 | Վրադիրներ և գլխիկներ |
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին