Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    496

  • EUR

    575,5
    587,5

  • RUB

    6,25
    6,5

Կարևոր իրադարձություններ

Պտղունք գյուղում բռնկված հրդեհը մարված է. այրվել է թվով 10 բնակարան. դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարարը (լուսանկարներ, տեսանյութ)

25 Սեպտեմբեր, 2020 09:30
Պտղունք գյուղում բռնկված հրդեհը մարված է. այրվել է թվով 10 բնակարան. դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարարը (լուսանկարներ, տեսանյութ)

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու  մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ Հ․ Շիրազի փողոցում այրվել է թվով 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի։ Ընդհանուր տանիքից այրվել է մոտ 1300 քմ հատված։ Տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է նաև գույքի տարհանում:

Լուսավորության ապահովման նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 23։57-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են Վաղարշապատի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի մեկական ջրատար ավտոմեքենա։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը, տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը։

1

1

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին