«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Գործող իշխանության ներսում, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, տեսակի եւ արժեքների բախում է սկսվել: Մի խումբ պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, արեւմտյան արժեքների ջատագով են, որոնք գնում են գլոբալացման, տարրալուծման ճանապարհով՝ մեր ազգային արժեքների հաշվին, մի խումբ պաշտոնյաներ էլ հակադրվում են այս ամենին: Երեկ այս ահազանգը հնչեց նաեւ ԿԳՄՍ նախարարության ներսից: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի մասին լուրը սպրդեց մամուլ՝ ահազանգելով ավելի լուրջ իրավիճակ, քան կարելի էր պատկերացնել: Նա նախարարության ներսում խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է, մինչ այս ով խոսում էր կրթության չափորոշիչների դեմ, համարվում էր քոչարյանական, ՀՀԿ-ական, դավադիր ուժերի ազդեցության տակ գտնվող մոլորյալ, անբարոյական եւ այլն: Բայց հիմա իրավիճակ է փոխվել. կրթության չափորոշիչների դեմ է արտահայտվել ներսից փոխնախարարը եւ մտադիր է աշխատանքից ազատման դիմում գրել՝ ի նշան բողոքի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։