Կարևոր իրադարձություններ

Խաղողի մթերման գինը՝ 105 դրամ. Սպասվում են բողոքի նոր ակցիաներ. «Ժամանակ»

25 Սեպտեմբեր, 2020 09:07
Խաղողի մթերման գինը՝ 105 դրամ. Սպասվում են բողոքի նոր ակցիաներ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Խաղողի մթերման հետ կապված դժգոհությունը շարունակվում է: Երեկ Արտաշատի գյուղացիները ստիպված խաղողը հանձնել են 105 դրամով, որը անհամեմատ ցածր է ինքնարժեքից:

Նման քայլի են գնում այն գյուղացիները, ովքեր շտապ գումարի կարիք ունեն և չեն կարող սպասել: Մյուսները հույս ունեն, որ խաղողը կքաղցրանա, և մթերման գինը կբարձրանա, ինչը քիչ հավանական է: Այնպես որ, առաջիկայում սպասվում են բողոքի նոր ակցիաներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին