Սեպտեմբերի 22-ից 23-ը 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ անցկացվել են հավաք-պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Հավաքների ընթացքում ստուգվել են հրամանատարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները և մարտական տարբեր իրավիճակներում գործելու մարտավարական-մասնագիտական ունակությունները, կատարելագործվել են գործողությունների համակարգման կարողությունները և մարտական փաստաթղթերի վարման գիտելիքները: