Կարևոր իրադարձություններ

Ո՞ւմ և ինչո՞ւ էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել Հրայր Թովմասյանը

24 Սեպտեմբեր, 2020 20:33
Ո՞ւմ և ինչո՞ւ էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել Հրայր Թովմասյանը

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ ինքը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը: 

«Ես ոչ միայն առաջադրել եմ պարոն Խաչատրյանին, ես յուրաքանչյուրին անդրադարձել եմ, կամ գրեթե բոլորին, եւ ասել եմ, թե ինչու չեմ առաջադրում իրենց, հիմնավորել եմ նաեւ իմ չառաջադրելը: Պարոն Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է եւ ունի որոշակի կառավարչական հմտություններ։ Ըստ էության՝ 4 դատավորը նոր են ՍԴ-ում, որոնք իրար չեն ճանաչում կամ այդ մթնոլորտում չեն եղել։ Նախագահի գործառույթներն այս առումով որեւէ էական չեն եւ պիտի հաշվի առնել այդ հանգամանքները»,- ասաց Թովմասյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե այդ դեպքում ինչու է Խաչատրյանը հետ վերցրել իր թեկնածությունը, Թովմասյանն ասաց. «Չգիտեմ, երբ որ մնացել է մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ այդ նիստին իմ մասնակցությունը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին