Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը (լուսանկարներ)

24 Սեպտեմբեր, 2020 20:21
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է «Կովկաս-2020» զորավարժության կրակային փուլը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 24-ին «Ալագյազ» զորավարժարանում, ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներգրավմամբ, անցկացվել է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում Հայաստանում անցկացվող վարժանքի կրակային փուլը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զորավարժությանը մասնակցել են մոտոհրաձգային ստորաբաժանումներ, հրետանայինտանկայինավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերիմիացյալ խմբավորման հրամանատարգեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ։

Զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանական և հակահարձակման սցենարներկատարելագործվել է համատեղ խնդիրների կատարման ժամանակ ստորաբաժանումների անմիջական ղեկավարումըհստակեցվել փոխգործակցությունը ռազմական անվտանգության ապահովման առումով:

Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» զորավարժությունների՝ Հայաստանում անցկացված փուլին ներգրավվել է ավելի քան 1հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու պետությունների օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին