Կարևոր իրադարձություններ

Դատական կարգադրիչները Նավալնիի բնակարանի վրա կալանք են դրել

24 Սեպտեմբեր, 2020 20:10
Դատական կարգադրիչները Նավալնիի բնակարանի վրա կալանք են դրել

Դատական կարգադրիչները կալանք են դրել ФБК-ի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի բնակարանի վրա։ Այս մասին հայտնել Է նրա Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշն իր թվիթերյան միկրոբլոգում, գրում է РБК-ն։

«Դատական ​​կարգադրիչները կալանք են դրել Ալեքսեյ Նավալնու բնակարանի վրա: Դա կապված է Պուտինի խոհարար Եվգենի Պրիգոժինին պատկանող «Մոսկովսկի շկոլնիկ» ընկերության հայցի հետ: Օգոստոսի 27-ին, այսինքն` Նավալնու թունավորումից մեկ շաբաթ անց, դատական ​​կարգադրիչները հայտարարեցին Մարյինոյում գտնվող բնակարանի` նրա բաժնեմասի հետ կապված գրանցման գործողությունների արգելանքի մասին»,- գրել է Յարմիշը:

Այժմ Նավալնին չի կարող վաճառել, նվիրել կամ գրավադրել բնակարանը: Յարմիշի խոսքով՝ Նավալնու հաշիվների վրա նույնպես կալանք է դրվել:

Նշվում է, որ 2019 թվականի հոկտեմբերին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը որոշել է բռնագանձել ФБК-ից, ինչպես նաև Նավալնիից և Սոբոլից՝ 88 մլն ռուբլի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին