Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի տեսք ունեն մեր բակերի մեծամասնությունը և ինչպիսին կարող են լինել, եթե մենք ուզենք․ Հայկ Մարության

24 Սեպտեմբեր, 2020 19:59
Հեղինակ՝ Հայկ Մարության
Ինչպիսի տեսք ունեն մեր բակերի մեծամասնությունը և ինչպիսին կարող են լինել, եթե մենք ուզենք․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Ինչպիսի տեսք ունեն մեր բակերի մեծամասնությունը եւ ինչպիսին կարող են լինել, եթե մենք ուզենք։

Առաջին երկու լուսանկարներում նույն բակն է՝ մի քանի ամսվա տարբերությամբ։ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 12 հասցեի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ մաքրել են բակում կուտակված անճոռնի շինություններն ու այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարելարգվել ու կանաչապատվել է։

Սա իսկապես օրինակելի դեպք է։ Բնակիչների ու քաղաքային իշխանության կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ է, որ կարող ենք արագ արդյունքներ ունենալ։ Շատ ոգեւորված ենք բոլորս՝ բնակիչները, վարչական շրջանի ու քաղաքի ղեկավարությունը։ Շնորհակալ եմ բոլոր ներգրավված մարդկանց։ Հուսով եմ, օրինակը վարակիչ կլինի բոլոր մյուս թաղերի ու բակերի համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին