Կարևոր իրադարձություններ

Ո՞վ կփոխարինի Արմեն Փամբուխչյանին

24 Սեպտեմբեր, 2020 19:20
Ո՞վ կփոխարինի Արմեն Փամբուխչյանին

ՀՀ Ազգային ժողովի՝ արդեն նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը կփոխանցվի պատմական գիտությունների թեկնածու Գոռ Երանյանին։ Նա «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ցուցակի 86-րդ համարն է։ Այս մասին հայտնում է «Հայկական Ժամանակ»-ը։ 

Գոռ Երանյանը աշխատում է ԳԱԱ Պատմության ինստիտուտում, Մատենադարանի Արևելագիտության բաժնում, ինչպես նաև «Սիվիլնեթում»՝ որպես Թուրքիայի ու Ադրբեջանի հարցերով մասնագետ։ 2017-2020 թվականներին դասավանդել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։

Հիշեցնենք, որ օրերս պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարեց պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: Նա պատրաստվում է աշխատել արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ որպես փոխնախարար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին