Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ

24 Սեպտեմբեր, 2020 19:09
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ միշտ պատրաստ է նրանց հետ քննարկել Հայաստանին ու Արցախին վերաբերող ցանկացած հարց և աջակցել իր հնարավորությունների սահմաններում:

Նշելով, որ այսօր ստեղծված են բոլոր պայմաններն արդյունավետ փոխգործակցության համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին կպահպանվեն և կզարգանան միջխորհրդարանական համագործակցության ավանդույթները Հայաստանի Ազգային ժողովի հետ:

Խոսելով Արցախի առաջնահերթ խնդիրների մասին, զրուցակիցները զարգացման հեռանկարի տեսանկյունից հատկապես ընդգծել են դպրոցի, կրթության կարևոր դերը, շատ էական է համարվել նաև տեխնոլոգիաների զարգացումը: Անդրադառնալով ժողովրդագրության խնդրին՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել հստակ ծրագրերի միջոցով աջակցել ու խրախուսել մարդկանց՝ հաստատվելու Արցախում: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության համար։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին