Կարևոր իրադարձություններ

Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ․ Վահրամ Պողոսյան

24 Սեպտեմբեր, 2020 18:35
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ․ Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոշտ արձագանքից հետո ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը, որով խեղաթյուրել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը, թե իբր, Մեջլիսի խոսնակի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, վերջինս խոսել էր ինչ-որ տարածքներ վերադարձնելու ու հակահայ այլ թեմաների մասին:

Մեր վայ հարևանի՝ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու տարիների գործելաոճի այս դրսևորումը խայտառակ ավարտ ունեցավ: Իհարկե, կարելի է պատկերացնել ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կարճատև հրճվանքն ու ապրած խորը հիասթափությունը, բայց նման դեպքերը խորհելու և սեփական տկարությունը գիտակցելու հրաշալի առիթ են նաև: Երևի...»

 

Լրահոս

Դիտել ավելին