Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն պարզաբանում է դատարանի կողմից Արթուր Ղազինյանի բողոքը բավարարելու մասին մամուլում տարածված լուրերը

24 Սեպտեմբեր, 2020 18:04
ՀՔԾ-ն պարզաբանում է դատարանի կողմից Արթուր Ղազինյանի բողոքը բավարարելու մասին մամուլում տարածված լուրերը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Որոշ լրատվամիջոցներ, հավատարիմ մնալով ապատեղեկատվություն տարածելու իրենց գործելաոճին, դարձյալ շարունակում են միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը ոչ հավաստի և մանիպուլյացիոն բնույթի հրապարակումներով: Մասնավորապես` «Փաստ» օրաթերթի` «Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրեական գործ` պաշտոնեական կեղծիքով» վերտառությամբ այսօրվա հրապարկման առնչությամբ հարկ ենք համարում հայտնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 22-ին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտը որևէ առնչություն չունի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով կայացված`քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված բողոքի հետ: Նշված բողոքը քննվում է այլ դատավորի վարույթում: Տաթևիկ Գրիգորյանի վարույթում քննվել է Ա. Ղազինյանի բողոքը իր մեկ այլ հաղորդման հիման վրա նյութեր չնախապատրաստելու վերաբերյալ: Դատարանի կողմից վարույթն իրականացնող մարմնին ընդամենը պարտավորեցվել է նախապատրաստել նյութեր` քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար: Այսինքն` դատարանի որոշումը վերաբերում է դիմումը քննարկելու ընթացակարգին, և նշված որոշումը Ա. Ղազինյանի հայտարարության կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմք չէ:

Այսպիսով` նման անհարմար իրավիճակներում չհայտնվելու համար վերը նշված լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս տեղեկատվության հավաստիության վերաբերյալ նախապես պարզաբանումներ ստանալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին