Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ վնասներ է կրել դպրոցը․ Նալբանդյան գյուղում հրդեհված դպրոցի տնօրեն

24 Սեպտեմբեր, 2020 16:12
Ի՞նչ վնասներ է կրել դպրոցը․ Նալբանդյան գյուղում հրդեհված դպրոցի տնօրեն

Այսօր Արամավիրի մարզի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցում հրդեհ էր բռնկվել։

Հրդեհի հետևանքով այրվել է դպրոցի ուսուցչանոցի գույքը։

Դպրոցի տնօրեն՝ Տիգրան Գևորգյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկատվություն չունի, թե ինչի հետևանքով է բռնկվել հրդեհը։ «Այս պահին մանրամասներ չեմ կարող ասել, քննություն է ընթանում։

Մեր հարցին, թե մարզպետարանը խնդրին ծանո՞թ է և ի՞նչ լուծումներ է առաջարկել, վերջինս պատասխանեց․ «Մարզպետարանը ծանոթ է։ Սարսափելի վնասներ չի եղել, այդ հարցերը կկարգավորվի դպրոցի ուժերով։  Ջրհեղեղէեղել, ի՞նչէեղել, որմարզպետարանըգա»։

Դպրոցի տնօրենը չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է, թե՞ ոչ։

 

Լրահոս

Դիտել ավելին