Կարևոր իրադարձություններ

Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է. Գլխավոր դատախազությունը հայտնել է պատճառը

24 Սեպտեմբեր, 2020 15:07
Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է. Գլխավոր դատախազությունը հայտնել է պատճառը

ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ Այս մասին ArmDaily.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:

Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- հայտնում են դատախազությունից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին