Կարևոր իրադարձություններ

Լավ լուրերի շարքից. Ռուստամ Բադասյան

24 Սեպտեմբեր, 2020 14:42
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Լավ լուրերի շարքից. Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

Լավ լուրերի շարքից
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր Կառավարության նիստում հայտարարվեց Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո գումարի չափով աջակցություն տրամադրելու մասին՝ ուղղված արդարադատության ոլորտում Հայաստանի բարեփոխումների իրականացմանը։
Նախ ասեմ, որ բյուջետային աջակցության այս համաձայնագիրն աննախադեպ է և՛ իր ծավալով, և՛ իր ձևով։
Սա հաջողություն է և մեկ անգամ ևս ապացուցում է, որ դատաիրավական և հակակոռուպցիոն մեր բարեփոխումները համապատասխանում են միջազգային լավագույն ստանդարտներին և այդ առումով ունենք միջազգային հանրության աջակցությունը։
Համաձայնագիրն աջակցելու է մեր բարեփոխումներին երեք հիմնական ուղղություններով՝
Դատական համակարգի անկախության, հաշվետվողականության ու բարեվարքության ամրապնդում։
Դատարաններում գործերի քննության արդյունավետության բարձրացում, դատական պրոցեսների ժամկետների կրճատում ու դատավարության մասնակիցների համար գործընթացի պարզեցում։
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աջակցություն։

 

Լրահոս

Դիտել ավելին