Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    503
    510

  • EUR

    597
    611

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Վթար Մարմաշեն գյուղի մոտակայքում․ կա տուժած

24 Սեպտեմբեր, 2020 14:31
Վթար Մարմաշեն գյուղի մոտակայքում․ կա տուժած

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարմաշեն գյուղի եկեղեցու մոտակայքում «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Հ․, ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը հայտնվել է մեքենայից դուրս:

Փրկարարներն Արմեն Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին