Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,24
    6,54

Կարևոր իրադարձություններ

ՌԴ մեկնել ցանկացողները շարունակում են հացադուլը Կառավարության շենքի դիմաց

24 Սեպտեմբեր, 2020 12:53
ՌԴ մեկնել ցանկացողները շարունակում են հացադուլը Կառավարության շենքի  դիմաց

 

Կառավարության շենքի դիմաց, շարունակում են հացադուլ անել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները։

Նրանք պահանջում են ցամաքային սահմանը հատելու հնարավորություն։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ այս ընթացքում որևէ իրատեսական որոշում և փոփոխություն չի տեսել:

Նիկոլ Փաշինյանը շատ ուժեղ կանխատեսումներ է անում, ուժեղ բաժակ է նայում, դրանից ավել բան չեմ տեսել ես. բռնելու ենք, տապալելու ենք, փշրելու ենք, փռելու ենք, այլ բան չենք լսել: Համավարակ է, բայց ոչինչ չեն անում»,- ասաց ակցիայի մասնակաիցը։

Ըստ նրա՝ խնդրի լուծումը յուրաքանչյուր քաղաքացու մեջ է, նա հարց ուղղեց ընդդիմադիր ուժերին՝ եթե իսկապես ընդդիմադիր են, ապա ինչու մանդատը վայր չեն դնում և շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ:

Այն հարցին, թե ինչն է քաղաքացու բողոքը, պատասխանեց, որ ցանկանում է՝ երկրի ղեկավարը իրավագիտակցություն ունենա ու հասկանա՝ ինչ է անում:

«Խեղել է բոլոր ոլորտները: Ի՞նչ փոփոխություններ է արել: Իր կազմվածքը տեսե՞լ եք, ինչ էր ի՞նչ դառավ: Նա ղեկավար չէ, նա վարչապետիստ է, դրանք տարբեր բաներ են»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին