Կարևոր իրադարձություններ

Մարալիկում մոտ 40 հա խոտածածկույթ է այրվել

24 Սեպտեմբեր, 2020 10:05
 Մարալիկում մոտ 40 հա խոտածածկույթ է այրվել

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։39-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի «Ղռխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին