Կարևոր իրադարձություններ

Երեւանում մեքենան բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

24 Սեպտեմբեր, 2020 10:00
Երեւանում  մեքենան բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

Սեպտեմբերի 24-ին, ժամը 04:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Ա․) բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել․ տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին