«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկվա ամենաինտրիգային հարցը Սահմանադրական դատարանի նախագահի եւ փոխնախագահի ընտրության հարցն էր, որն այդպես էլ չհանգուցալուծվեց, որովհետեւ ողջ օրը ձգված նիստում դատարանը կարողացել էր միայն կազմակերպական հարցեր լուծել։ Մասնավորապես․ ժամեր շարունակ քննարկել էին՝ թույլ տա՞լ լրագրողներին, որ ներկա գտնվեն եւ լուսաբանեն ընտրությունները, թե՞ ոչ։ Ի վերջո՝ որոշել էին թույլ չտալ։ Հավանաբար, թեժ քննարկումներ են սպասվում, եւ վստահ չեն, որ լրատվամիջոցների ներկայությունը կարող է նպաստել ՍԴ հեղինակության բարձրացմանը։ Ամեն դեպքում, ընտրել են փակ դռների ետեւում, առանց վկաների ընտրելու տարբերակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։