Կարևոր իրադարձություններ

Հողերը էժան ծախելու միջոց. Ինչն է փոփոխության նպատակը իրականում. «Ժամանակ»

24 Սեպտեմբեր, 2020 08:58
Հողերը էժան ծախելու միջոց. Ինչն է փոփոխության նպատակը իրականում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարան է ուղարկել Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկում է օրենքում ավելացնել կետ, ըստ որի «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը»:

Կառավարությունը փորձում է հիմնավորել, թե իբրև նման փոփոխության նպատակը գյուղնշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումն է: Իրականում սա արվում է ընդամենը մի նպատակով՝ գյուղնշանակության հողերը ձևակերպել որպես չօգտագործվող հողեր, նվազեցնել դրանց կադաստրային արժեքը և սեփականաշնորհել անհամեմատ ավելի ցածր գներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին