Կարևոր իրադարձություններ

Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ. Երևանի քաղաքապետարան (լուսանկարներ)

23 Սեպտեմբեր, 2020 20:40
Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ. Երևանի քաղաքապետարան (լուսանկարներ)

Արաբկիրում և Կենտրոնում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունից։

Գ. Գյուլբենկյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկին հարող մայթը զբաղեցրած կրպակները տարիներ շարունակ խոչընդոտել են երթևեկությանը՝ փակելով վարորդների տեսադաշտն ու վտանգելով հետիոտնի անցուդարձը։ Վարձակալության ժամկետը լրացած կրպակները քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվել են: Առաջիկայում կվերականգնվի տեղի կանաչ գոտու սիզամարգը, տարածքում նաև նստարաններ կտեղադրվեն։

Թամանյան 1 հասցեում էլ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուժերով ապամոնտաժվել է կանաչապատ տարածքի վրա ապօրինի կառուցված ոչ հիմնական շինությունը։ Ապօրինի կցակառույցը ծառայում էր որպես սրճարանի բացօթյա հատված:

На изображении может находиться: растение, дерево и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: растение, дерево, небо, стол и на улице

На изображении может находиться: растение, дерево, дом и на улице

На изображении может находиться: дерево, автомобиль, растение, небо, на улице и природа

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: 1 человек, растение, дерево, цветок и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, стол и в помещении

На изображении может находиться: растение и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին