Կարևոր իրադարձություններ

Կանխվել է Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

23 Սեպտեմբեր, 2020 20:17
Կանխվել է Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջի ժայռանման հատվածից։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին