Կարևոր իրադարձություններ

ՍԴ նիստը կշարունակվի վաղը. նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը չի քննարկվել

23 Սեպտեմբեր, 2020 18:44
ՍԴ նիստը կշարունակվի վաղը. նախագահի և փոխնախագահի ընտրության հարցը չի քննարկվել

Այսօր ընթացող Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 11:00-ից: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Սահմանադրական դատարանի դատավոր Էդգոր Շաթիրյանը:

Շաթիրյանը նշեց, որ այսօրվա նիստին քննարկվել են միայն կազմակերպչական և տեխնիկական հարցեր:

«Քննարկման առարկա է դարձել կազմակերպական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը լրատվամիջոցների կողմից: ՍԴ-ն այդուհանդերձ տևական քննարկումներից հետո նպատակահարմար չհամարեց դիմում-խնդրանքի բավարարումը: Ամեն դեպքում նիստը ձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կամ աշխատակազմի ստորաբաժանումների կողմից»,- հավելել է Շաթիրյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին